ՄԻ-28 ռազմական ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ստավրոպոլի մարզի Բուդյոնովսկի շրջանում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մարզի իրավապահ մարմինների աղբյուրը:
Երկու օդաչուներին տեղափոխել են Բուդյոնովսկի հիվանդանոց: Անձնակազմի հրամանատարը եղել է ուշագնաց վիճակում, շտուրման-օպերատորը լրջորեն չի տուժել:
Նախնական տվյալներով, շարժիչի մեջ ինչ-որ բան է ընկել: Դրանից հետո անձնակազմը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել, եւ ուղղաթիռը հարվածել է գետնին:





























