Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ «Գազպրոմի» հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել, դրանք ընթանում են բարեկամանական մթնոլորտում։ Այսօր՝ փետրվարի 15-ին նման հայտարարություն կատարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
Նա հերքեց այն լուրերը, թե «Գազպրոմը» ծանր պայմաններ է առաջ քաշում գազի սակագինը անփոփոխ թողնելու համար։ «Նրանք միայն փողն են ուզում»,- ասաց Ա. Մովսիսյանը։
Նախարարը վերահաստատեց նախկինում կատարած այն հայտարարությունը, որ գազի սակագինը կորոշվի փետրվարի վերջին։




























