Պեկինը կշարունակի բացել իր տնտեսությունը աճող պրոտեկցիոնիզմի առաջ: Սինգապուրի «Straits Times» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը:

Սինգապուրում մեկնարկում է ASEAN-ի առաջնորդների (Արեւելյան Ասիայում պետությունների ասոցիացիա) հանդիպումը, որի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվելու է  առեւտրին, հաղորդում է Reuters-ը:

«Չինաստանն իր դռները բացել է աշխարհի առջեւ, մենք երբեք դրանք չենք փակել, իսկ հիմա  այն ավելի լայն ենք բացում», - ասել է Լի Կեցանը` կոչ անելով համաշխարհային տնտեսությունն ավելի բաց դարձնել «աճող պրոտեկցիոնիզմի եւ միակողմանիության» դիմաց:

Սպասվում է, որ Սինգապուրն ու Չինաստանը կաջակցեն Տարածաշրջանային համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը(RCEP)՝ ազատ առեւտրի մասին պայմանագիր, որը կընդգրկի համաշխարհային  ՀՆԱ-ի ավելի քան մեկ երրորդը: