Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո նահանգում վերջին շրջանում տեղի ունեցած սողանքներից եւ հեղեղումներից 900 մարդ է զոհվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնել է տեղի քաղաքացիական ոստիկանությունը, միայն Նովա-ֆրիբուրգո քաղաքում մահացածների թիվը հասնում է 426-ի, իսկ հարեւան Տերեզոպոլիս քաղաքում` 389-ի։

Ներքին գործերի նախարարության տվյալներով` 405 մարդ դեռ համարվում է անհետ կորած։

Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն մասնագետները համոզված են, որ անհնար է մեկ ամիս անց կենդանի մարդ գտնել։

Հնարավոր են նոր սողանքներ լինեն, կառավարությունը 35 հազար ընտանիքի ցուցակ է կազմել, ովքեր տուժել են տարերքի հասցրած վնասից: