Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտարարում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցման համար տիպարային նախագծի տեղակապման և վերամշակման հետ կապված նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթ:

 Տիպային նախագիծը մշակվել է IBA Molecular կազմակերպության կողմից, որը նաև արտադրել է կենտրոնում տեղադրվելիք ցիկլոտրոնը:

Մրցույթի փաթեթ ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին մինչև հայտարարությունը հրապարակելու օրվան (փետրվարի 11-ը, 2011 թ.) հաջորդող օրվանից հաշված 38-րդ օրը` ս.թ. մարտի  21-ը, ժամը 12.00-ը: Փաթեթը կարելի է նաև ներբեռնել www.cf.am/aceo կայքից: Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեով, մինչև հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված 40-րդ օրվա, այն է` ս.թ. մարտի 23-ին` ժամը 12:00:  Բոլոր  փաստաթղթերը  պետք է  կազմված լինեն  հայերեն, անգլերեն կամ ռուսերեն:

Մասնակիցների որակավորման տվյալների մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթեր:
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մաս է կազմում: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերից մեկն է, որն իրականացվում է ՀՀ Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ: