Լիբիական Բենգազի քաղաքում այսօր` փետրվարի 16-ին դաժան բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Ցուցարարները բողոքում էին ընդդիմության առաջնորդի ձերբակալության դեմ:
Որոշ տվյալներով, ընդդիմադիր գործչին ազատ են արձակել, սակայն բողոքները շարունակվել են, գրում է «Կոմերսանտը»:
Փողոց էր դուրս եկել մոտ երկու հազար մարդ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ բացի ջրցաններից եւ արցունքաբեր գազից նաեւ ռետինե գնդակներ է օգտագործել:
Լիբիայի իշխանությունները որեւէ կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը:





























