Լեռնային Ղարաբաղի կառավարությունը փետրվարի 15-ին կայացած հերթական նիստում հաստատել է երկրի զբոսաշրջության զարգացման ծրագիրը 2011թ. համար: Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, նախատեսվում է ավելացնել զբոսաշրջիկների աճը առնվազն 25 տոկոսով:

Տվյալ ոլորտի զարգացման նպատակով ԼՂՀ պետբյուջեից հատկացվելու է 35 դրամ, որից 29 միլիոնը ուղղվելու է PR-ին:

Կառավարությունը նաեւ միջոցներ է ձեռնարկելու ԼՂՀ պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, այդ նպատակով ծախսելու են 300 միլիոն դրամ (821 հազար դոլար), եւս 8,5 միլիոն դրամ կհատկացվի թանգարանային գործի զարգացմանը: