Հայաստանի հարավային շրջաններում դեղնախտի համաճարակ չկա. Քաջարանում արձանագրված դեպքն իր տեսակի մեջ միակն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը՝ անդրադառնալով 15-ամյա քաջարանցի երեխայի՝ դեղնախտով հիվանդանալու եւ հիվանդանոց տեղափոխվելու փաստին։

«Ռուսի ասած՝ ծիպուն ծեբե նա յազիկ (բերանդ խերով բացիր խմբ.)։ Ոչ միայն Հայաստանի հարավում, այլ նաեւ հանրապետության ողջ տարաքծում այսօրվա դրությամբ ոչ մի համաճարակ չկա։ Ճիշտ է, սեզոնային գրիպի դեպքերի ավելացում առկա է, սակայն վտանգավոր սահմանին դեռեւս չենք մոտեցել»,- հավաստիացրեց Ասոյանը։

Վերջում նա տեղեկացրեց, որ աստիճանական մարում է նկատվում  հատկապես ջրծաղիկով հիվանդացության դեպքերի մասով։

Նշենք, որ Քաաջարանում ինֆեկցիոն բաժանմունքի բացակայության պատճառով այսօր դեղնախտով հիվանդ 15-ամյա քաջարանցի մի երեխա տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: