«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերքում է լուրերը, թե նախօրեին կայացած նիստում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության ակտիվին է ներկայացրել նոր կոալիցիոն հուշագիրը` համագործակցության մասին:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել են ԲՀԿ-ից, կուսակցության ակտիվն ընդհանրապես նիստ չի գումարել եւ իրենք չգիտեն ինչ-որ հուշագրի մասին: Սակայն պաշտոնական մեկնաբանություններից, այդուհանդերձ, ԲՀԿ-ում հրաժարվում են:

Այնուամենայնիվ Հանրապետական կուսակցության աղբյուրները պնդել են, որ այսօր` փետրվարի 16-ին ակնկալվում է նոր հուշագրի ստորագրումը, որը ենթադրում է համախմբված մասնակցություն 2012-2013 թվականներին կայանալիք ընտրություններում: Փաստաթղթով նշվում է, որ կուսակցությունները 2013թ. պետք է աջակցեն Հայաստանի գործող նախագահի թեկնածությունը: