«Ռոսգոսստրախ Արմենիան» Հայաստանում պարտադիր ավտոապահովագրության շուկայի առաջատարն է: Այդ մասին այսօր՝ փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Ռոսգոսստրախ» ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը։
Նրա տեղեկացմամբ՝ «Ռոսգոսստրախ Արմենիան» այսօրվա դրությամբ կնքել է 120 հազ. ԱՊՊԱ պայմանագիր կամ ընդհանուրի 36 տոկոսը։
Ռ. Մինասբեկյանը կարծում է, որ ԱՊՊԱ-ի ներդրումը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ոչ մի երկրում այնպես հաջող չի անցել, ինչպես Հայաստանում, որտեղ նրա գնահատումներով՝ ապահովագրված են մեքենաների 90 տոկոսից ավելին։ «Ռուսաստանում միայն մեկ տարվա ընթացքում կարողացան հասնել 90 տոկոս ցուցանիշին, իսկ Հայաստանում՝ 1 ամսում։ Սա խոսում է այն մասին, որ հայ ժողովուրդն ավելի օրինապաշտ է, քան մեզ թվում է»,- ասաց Ռ. Մինասբեկյանը։





























