Հայաստանի հանրապետական կուսակցությունում հաստատել են տեղեկությունները, որ նախօրեին երեկոյան կուսակցության Մելիք-Ադամյան փողոցում գտնվող գրասենյակում կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ` Հայաստանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ:

Միեւնույն ժամանակ ՀՀԿ-ի աղբյուրները կասկած հայտնեցին, որ «Բարգավաճ Հայաստանն» առաջիկա օրերին կհամաձայնվի ստորագրել նոր կոալիցիոն փաստաթուղթը, որը ենթադրում է երեք կոալիցիոն կուսակցությունների  համագործակցություն 2012-2013թ.թ. ընտրություններին:

Նշենք, սակայն, որ դեռ նախօրեին` մինչեւ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հանրապետականում հակված էին կարծելու, թե ԲՀԿ-ն մինչեւ շաբաթավերջ կստորագրի այդ փաստաթուղթը: ԲՀԿ-ում պնդում են, որ որեւէ փաստաթղթի մասին չգիտեն: