Մոզամբիկի հյուսիսային ափերի մոտ նավ է շրջվել, որն ապօրինի փախստականների էր տեղափոխում  Սոմալիից։ Վթարի արդյունքում 50 մարդ է զոհվել, այդ թվում` նաեւ նավի հրամանատարը։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5–ին, բայց այդ մասին միայն այսօր է հայտնի դարձել։ Նավի վրա 129 փախստական է եղել 89 սոմալիցիներ եւ 40 եթովպիացիներ, որոնք նավարկում էին Թանզանիայի դրոշի ներքո։ Կենդանի մնացածները տեղափոխվել են փախստականների ճամբար եւ  գտնվում են հյուսիսային Մոզամբիկի տրամադրության տակ, գրում է Newsru.com-ը։

Մոզամբիկը համարվում է Սոմալիի, Եթովպիայի, Բանգլադեշի եւ Չինաստանի  փախստականների նավակայանատեղին, որոնց երազանքն է հայտնվել Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում, որտեղ կյանքի մակարդակը բարձր է աֆրիկյան մյուս հանրապետություններից։