«Հրապարակ» թերթն անդրադարձել է մի միջադեպի. «Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Աբովյան քաղաքում մասնակցել էլ «Արփիմեդ» դեղագործական ընկերության ստերիլ հոսքագծերի նորաստեղծ արտադրամասերի բացման արարողությանը: Բոլորը մասնակցել են միայն համապատասխան արտահագուստ հագնելուց հետո:

Սակայն վարչապետի «ախրանան» ընդվզել է այս կարգի դեմ: Երբ աշխատակիցներն զգուշացրել են, որ առանց արտահագուստի ներս մտնել չի կարելի, Սարգսյանի պահապանները հակադարձել են, թե իրենց ամեն ինչ կարելի է, հրաժարվելով հանգնել այն, ինչը հնազանդորեն կրել է նույնիսկ իրենց շեֆը: Չնայած դիմադրությանը, տղերքին կարողացել են ի վերջո «կոտրել», եւ նրանք արտադրամաս մուտք են գործել կարգի համաձայն»: