Ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 16-ին ժամը 23.40-ի սահմանններում «Ֆոլքսվագեն» մակնիշի 24 ՏԼ 089 համարանիշի ավտոմեքենան Արազափ-Վարդանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի  հետեւանքով վարորդը՝  Մարգարա գյուղի բնակիչ 21-ամյա Վանուշ Սարգսյանը եւ 2 ուղեւորները՝ նույն գյուղի բնակիչներ 21-ամյա Հովիկ Անտոնյանն ու Հրաչ Խաչատրյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: