Հայաստանի կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում մի քանի նոր հուշադրամներ է թողարկել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից, մասնավորապես թողարկվել են «Ավետում», «Մոգերի երկրպագություն», «Համբարձում», «Մուտք Երուսաղեմ» անվանումներով արձաթե հուշադրամները: Դրանք բոլորը հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում:




























