Reuters-ը ներկայացնում է ԱՄՆ-ում հայտնի հայկական Armenian Power ավազակախմբի անդամների ձերբակալման մանրամասները:
Armenian Power ավազակախմբի 70 հայտնի անդամների եւ նրանց հանցակիցների ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել դաշնային մակարդակով:
Ձերբակալությունները կապված են դաշնային երկու մեղադրական ակտերի հետ, եւ մեղադրանք է ներկայացվելու 100 ամբաստանյալների` առեւանգումների, շորթման, բանկային մեքենայությունների եւ թմրանյութերի շրջանառության մեղադրանքներով:
Մեղադրանքների մեջ կան այնպիսինները, որոնց համաձայն Armenian Power-ի անդամները 99 Cents Only խանութների հսկիչ դրամարկղային մեքենաներում տեղադրել են «հաշվող սարքեր» եւ կրեդիտային կեղծ քարտեր պատրաստելու նպատակով գողացել հաճախորդների տվյալները, հայտնել են իրավապահները։
«Խումբը, թվում է, եկամուտ ստանալու համար պատրաստ է անել ամեն ինչ»,- ասել է ԱՄՆ դատախազ Անդրե Բիրոտ կրտսերը։
Մեղադրյալների մեծ մասը գտնվում են Կալիֆորնիայում, սակայն իշխանությունները մեղադրանք են առաջադրել այլ նահանգներում բնակվող տասնյակ ուրիշ մարդկանց եւս։
Նա նաեւ ասել է, որ Armenian Power-ը նման չէ ուրիշ հանցավոր խմբավորումների՝ իտալական մաֆիայի եւ այլն։





























