Հայ պատգամավորները մտադիր են օրենսդրորեն կարգավորել նորածիններին կրծքով կերակրելու գործընթացը:

Այդ նպատակով Հայաստանի Ազգային Ժողովում լսումներ են կայացել, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվել են կերակրող մայրերին աջակցելու եղանակները: Լսումների մասնակիցներն առաջարկել են կտրուկ կրճատել արհեստական կաթնային խառնուրդների հեռուստագովազդը, սահմանափակել դրանց վաճառքներն ու տարածումը: Առաջարկվել է նաեւ արգելել ծննդատներում արհեստական կաթնային կերերի օգտագործումը: Այդ դեպքում որոշ հարցեր են ծագում, օրինակ, ինչպես վարվել այն մայրերի հետ, ովքեր կաթ չունեն:

Լսումների մասնակիցները հիշեցրել է, որ կերակրող մայրերին Աշխատանքային օրենսգրքում արտոնություններ են հասնում, ինչպես աշխատանքի ժամանակ լրացուցիչ հանգստի մեկ ժամ, եւ ազատ ժամանակ երեխային կերակրելու համար: Բժիշկների եւ պատգամավորների կարծիքով, երեխաներին կրծքով կերակրումը կարեւոր է այն համատեքստում, որ կրծքով կերակվող երեխաների մեջ ավելի ցածր է մահացությունը, նրանք, որպես կանոն ավելի քիչ են հիվանդանում եւ բարձր իմունիտետ ունեն:

Նշենք, որ նման միջոցների ընդունումը կարող է զգալի հարվածել որոշ խոշոր հայ գործարարների գրպանին, քանի որ արհեստական մանկական կերերի շուկան բաժանված է երկու-երեք ընկերությունների միջեւ: