Կահիրեի հռչակավոր թանգարանից, հունվարի 29-ի գիշերը անհայտ մարդկանց կողմից գողացված Էխնաթոն փարավոնի արձանիկը վերադարձվել է թանգարանին՝ Ամերիկյան համալսարանի մի դասախոսի կողմից: Այդ մասին գրում  է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ալ-ահրամ» ինտերնետային կայքը: Ուրիշ մանրամասներ չեն հաղորդվում:

35 սմ երկարություն ունեցող արձանիկը պատկերում է Էխնաթոն փարավոնին աստվածներին զոհ մատուցելիս։ Այն համարվել է ընտանեկան պաշտամունքի առարկա։ Նմանօրինակ արձանիկները համարվում էին փարավոնի մոգական պաշտամունքի իրերը  եւ անհրաժեշտ էին արեւի աստված Աթոնին ծես մատուցելիս։

Հռչակավոր թանգարանը գտնվում է Կահիրեի Թահրիրի հրապարակում որտեղ  վերջին  օրերին ընդիմության եւ իշխանության միջեւ լուրջ բախումներ եղան, որոնք հանգեցրին երկրի նախագահ Մուբարաքի հրաժարականին: