Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզայի հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում ահաբեկչական ակտի հնարավոր սպառնալիքը: Այդ մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

«Հանդիպումն անցել է բարեկամության եւ բարեհաճության մթնոլորտում: Մենք չենք հաղորդում աղբյուրի մասին, ով հայտնել է ահաբեկչության վտանգի մասին: Սակայն եթե մենք երկրորդ ենք նախազգուշացրել ահաբեկչական սպառնալիքի մասին, նշանակում է, որ հարցը շատ լուրջ է»,- ընդգծել է Բրայզան:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը երկու անգամ նախազգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկչության սպառնալիքի առկայության մասին եւ խորհուրդ էր տվել հեռու մնալ հանրային կուտակումների վայրերից:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Արիֆ Բաբաեւը փաստացի հաստատել էր երկրում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքի առկայության փաստը: