Կանադայում մի կին եւ նրա 10-ամսական դուստրը մահացել են գրիզլի կամ ամերիկյան գորշ արջի հարձակման հետեւանքով, հայտնում է CBC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ 37-ամյա Վալերի Թեորեթը եւ նրա դուստրը Էյնարսոն լճի մոտ Յուքոն տարածքում գտնվող տնակում մենակ էին, երբ նրանց վրա է հարձակվել արջը: «Նրանք, հավանաբար, զբոսնելու էին գնացել, երբ միջադեպը տեղի է ունեցել»,- ասել է դատաքննիչը:

Հարձակման ժամանակ կնոջ ամուսինը բացակայել է, երբ նա վերադարձել է, արջին է հանդիպել, բայց նրան հաջողվել է կենդանուն գնդակահարել: Ավելի ուշ նա հայտնաբերել է Թեորեթի եւ իրենց դստեր մարմինները: