Լոնդոնում աճուրդում վաճառվել է Նիկոլայ Գոգոլի «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում»-ի առաջին հրատարակությունը, որի գումարը 3 անգամ գերազանցել է գնահատված գինը եւ կազմել 225 հազար դոլար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Christie's աճուրդի տանը:
Նշվում է, որ Գոգոլի ստեղծագործությունների ժողովածուն, որը հրատարակվել է 1832 թվականին Սանկտ Պետերբուրգում, սակարկությունների «ռուսական շաբաթվա» ժամանակ դարձել է աճուրդի ավելի քան 200 լոտերից ամենաթանկարժեքը:





























