Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման նախարարության նախաձեռնությամբ Արցախում  մոտ 10 օր առաջ ստեղծվեց գործարարների միության: Միության շրջանակներում կգործեն յոթ առանձին միավորումներ: Միավորումներից առաջին հանդիպումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին էր վերաբերում: Հանդիպում-քննարկմանը մասնացում էին տասնյակից ավել տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ:

ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության գործարարության խթանման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատու Գուրգեն Աղասարյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միավորումների ստեղծումն ու հանդիպումների կազմակերպման հիմնական նպատակն է առավել բարձր մակարդակի վրա  դրել պետություն- մասնավոր հատված համագործակցությունը:

«Այս ֆորմատը մեզ առավել լավ հնարավորություն է տալիս, տեղեկանալ, թե կոնկրետ ոորտում ինչ խնդիրներ կան: Միավորումների միջոցով արդեն կոնրետ  խմբերը կունենան իրենց մշտական ներկայացուցիչները Ազգային ժողովում եւ կառավարության նիստերի դահլիճում, ուստի նրանք ակտիվորեն կներգրավվեն ոլորտների իրավական դաշտի կարգավորմանը: Այսինքն` արդոք ստեղծված է բավարար օրենսդրական դաշտ տվյալ ոլորտի զարգացման համար»,- ասաց Գ. Աղասարյանը:

Նրա խոսքով` ստեղծված հնարավորության շնորհիվ Արցախում հնարավոր կլինի առավել առավել արագ զարգացում ապահովվել տարբեր ոլորտներում:

Նշենք, որ հանդիպում քննարկման մասկացել են «Արմինկո-ՆԿ», «Ղարաբաղ-Տելեկոմ», «Արցախ-Կապ» եւ ՏՏԶԿ (Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման Կենտրոն) կազմակերպությունները: Նրանք եւս հանդիսանում են Արցախում ստեղծված գործարարների միության հիմնադիրներից: