«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը ուշագրավ տեղեկություն է հրապարակել Հանրային հեռուստաընկերության ոչ վաղ անցյալում եթեր հեռարձակվող «Երկու աստղ» նախագծի վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Երկու աստղ-1»-ում հաղթեցին Շպռոտն ու Արամ MP3-ն (2-րդ տեղ` Սիրուշո եւ Ավետ Բարսեղյան):
«Աստղային» շրջանակներից թերթին պատմել են հետաքրքիր մի երկխոսություն, որը կայացել է Սիրուշոյի եւ այն ժամանակ Հ1-ի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի միջեւ: ««Երկու աստղի» առաջին նախագծի ժամանակ Սիրուշոյին եւ նրա սատարիչներին թվացել է, թե հենց Սիրուշոն եւ Ավետն են հաղթելու «Երկու աստղում»: Երբ պարզվել է, որ հեռուստադիտողների հեռախոսազանգերն այնքան շատ են, որ «ձեւ չկա» կեղծելու քվեարկության արդյունքները, Սիրուշոն վերջին ելույթից հետո միջանցքում բոլորի ներկայությամբ Հրաչ Քեշիշյանին ասել է. «Ուզում ես հիմա կանչեմ` ականջներդ ստեղ կտրել տա՞մ»: Հրաչ Քեշիշյանը, բնականաբար, չի արձագանքել: Այս դեպքում դժվար է ասել` լռությունը համաձայնության նշան է՞, թե՞ ոչ»,-նկատում է «ՉԻ»-ն:



























