Ոստիկանության Մալաթիայի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ փետրվարի 16-ին, ժամը 19.40-ին, գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 3 ամսական Ալեն Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Ալեն Կ.-ն թունավորվել է փետրվարի 16-ին, ժամը 12.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, տատի` 47-ամյա Թերեզա Պ.-ի տանը տեղադրված գազօջախից տեղի ունեցած գազի արտահոսքից:
Կատարվում Է նախաքննություն:





























