Ծովահենները Սոմալիի ափերից ոչ հեռու՝ Հնդկական օվկիանոսում, ԱՄՆ քաղաքացիներով նավ են բռնազավթել, հայտնում է Newsru.com-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։

Սոմալիում ՄԱԿ-ի առաքելության առաջին քարտուղար Օմար Ջամալը նավը նույնականացրել է իբրեւ S/V Quest։ Գործակալությունն այլ մանրամասներ չի հաղորդում։

Ծովահենների դեմ պայքարը Սոմալիի ափերին իրականացվում է 2008 թվականից տարվող ԵՄ «Ատլանտա» եւ 2009 թվականի ՆԱՏՕ-ի Ocean Shield-ի առաքելության շրջանակներում։

Նավերի պաշտպանության գործողություններում մասնակցում են նաեւ ռուսական զինվորական նավերը: