Հայաստանի արտգործնախարարությունը շարունակում է պարզել` կա՞ն արդյոք Հայաստանի քաղաքացիներ Լիբիայում, որտեղ իշխանափոխության պահանջով զանգվածային ցույցեր եւ ընդհարումներ են ընթանում:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, արտաքին քաղաքական գերատեսչությունն աշխատում է Մերձավոր Արեւելքի դեսպանատների հետ սերտ համագործակցության պայմաններում:

Լիբիական քաղաքներում մի քանի օր է` շարունակվում են նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով ցույցերը: Որոշ տվյալներով` Քադաֆին լքել է երկիրն ու փախել Վենեսուելա:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է առնվազն 233 զոհերի մասին, թեեւ իշխանությունները պաշտոնապես հաստատել են 84 մարդու մահվան լուրը: