Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 04:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 232-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1982 թ.) եւ «ՎԱԶ-2102» մակնիշի (վարորդը՝ Ս. Փ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ս. Փ.-ն եւ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը՝ Մ. Գ.-ն (ծնված 1989 թ.), ավտոմեքենաներից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով եւ հոսպիտալացվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: