Blueray-1 նավը, որի մեջ եղել են 195 ուղեւորներ եւ 4 անձնակազմի անդամներ,  ԿորեայիՀանրապետության հարավային ափի մոտ ընկել է ծանծաղուտի մեջ: Զոհեր չկան, հաղորդում է ChunanIlbo-ն՝ հղում անելով Ափային ծառայությանը, հաղորդում  է «РИА Новости» գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14.43-ին՝ Կապհադո կղզուց հարավ-արեւմուտք: Նավը շարժվում էր Մոսիլիպհո (Չուչժուդո) Մարադո կղզի երթուղով:

Աղետի մասին ահազանգը ստանալուց անմիջապես հետո Ափային ծառայությունն անմիջապես իրականացրել է ուղեւորների տարհանում, ոչ ոք չի տուժել: Բոլոր ուղեւորները վերադարձել են նավահանգիստ՝ այլ նավով մեկնելու համար:

Նավը ստուգելիս պարզվել է, որ նավավարի խցիկը ողողված է ջրով: Միջադեպի ճշգրիտ պատճառները չեն նշվում: Ականատեսները հայտնել են, որ միջադեպի ժամանակ լսվել է բարձր ձայն, որից հետո նավը կտրուկ կանգ է առել: Նավը տեղափոխել են նավահանգիստ՝ լրացուցիչ ստուգման համար: