Ինդոնեզիայի Յավա կղզու արեւմտյան Բանտեն նահանգին հարվածած ցունամիի հետեւանքով 334 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային գործակալությունը։ Միաժամանակ հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ 61 մարդ նախկինի պես համարվում է անհետ կորած, փոխանցում է RG–ն։
Ավելի վաղ հայտնել էինք 281 զոհի մասին։ Տուժածների թիվը կազմել է 1016 մարդ։ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն եղել է աղետի գոտում, որտեղ հանդիպել է տուժածների հետ։




























