Բրյուսելի կենտրոնում տղամարդը կրակոցներ է արձակել ռեստորանի վրա, որից հետո փախուստի դիմել, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 10:00-ին: Անհայտ տղամարդը Լուիզա ավենյուում երեք անգամ կրակել է ռեստորանի պատուհանին: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Ականատեսի խոսքով՝ անհայտ անձը կրակում էր Կալաշնիկով հրացանից: