NEWS.am–ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 23–ի լույս 24–ի գիշերը Բերդ քաղաքում սպանված 57–ամյա տղամարդը տաքսու վարորդ էր, ամուսնացած չէր և ապրում էր մոր հետ։ Նախնական տեղեկություններով՝ 87–ամյա մորը և 57–ամյա որդուն սպանված են հայտնաբերել հարևանները: Իրավապահների այցելության պահին տունը տակնուվրա արված չի եղել։
ՔԿ–ից մեզ հայտնեցին, որ ձեռնարկվում են օպերատիվ–հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն): Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն





























