Լվովում՝ քաղաքի կենտրոնի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած զանգվածային հրդեհի հետեւանքով հինգ մարդ վիրավորվել է: Տուժածների թվում Հայաստանի քաղաքացի կա:
ТСН հաղորդում է, որ այրվել են փայտե տնակները, որտեղ սնունդ էին պատրաստում եւ վաճառում: Հանգամանքները պարզվելու նպատակով այս պահին տոնավաճառը փակվել է:
Հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ, նրանց թվում ՀՀ քաղաքացի: Անցորդներից մեկն աննշան վնասվածքներն է ստացել, իսկ տոնավաճառի չորս աշխատակիցները՝ երկու կին եւ երկու տղամարդ, ծանր վիճակում են: Տուժողները 22-50 տարեկան են, նրանցից երկուսը ինքնուրույն չեն շնչում, քանի որ շնչուղիների ծանր այրվածքներ են ստացել:




























