Ուզբեկստանի «Էշլար» (Երիտասարդություն) հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ է ցուցադրել, որտեղ քննադատվում է արեւմտյան ռոք եւ ռեփ երաժշտական ուղղությունները, հաղորդում է AFP-ը:
Ֆիլմը, որն ստացել է «Մեղեդի եւ աղետ» անվանումը, խոսքը, մասնավորապես, գնում է այն մասին, որ նշված երաժշտական ուղղությունները «սեւ ամպեր են կուտակում ուզբեկ երիտասարդության գլխին»: Ռոքի մասին նշվում է, որ դրա արմատները աֆրիկյան որսորդական ծիսակատարություններն են: Իսկ ռեփը վտանգավոր է նրանով, որ ծնունդ է առել բանտում:
Ըստ այդ ֆիլմի, երկու երաժշտական ուղղություններն էլ «սատանայական» են, որի հետեւանքով արեւմտյան երիտասարդությունը բարոյապես դեգրադացվել է:





























