Կենտուկիի բնակիչը ձերբակալվել է այն բանից հետո, երբ կնոջ վրա ապուխտ է նետել սուրբծննդյան ընթրիքի ժամկետի շուրջ վեճի ժամանակ։
WAVE-TV-ն հայտնել է, որ Դեւիդ Բրենոնը ձերբակալվել է, երբ փորձել է փախչել ոստիկաններից։ Բրենոնը կնոջ վրա տարբեր իրեր է շպրտել, այդ թվում՝ ապուխտ։
Այժմ նա Լորել շրջանի ուղղիչ գաղութում է՝ հարձակում գործելու մեղադրանքով։




























