Սիրիայի հակաօդային պաշտպանությունը Դամասկոսի երկնքում հետ է մղել մի քանի հրթիռների գրոհը։ Այս մասին հայտնում է սիրիական պետական հեռուստատեսությունը։
Դամասկոսում մի քանի պայթյուն է որոտացել, որոնց աղբյուրը դեռեւս հայտնի չէ՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Հեռուստաալիքը ուղիղ եթերում հեռարձակում է, թե ինչպես են ՀՕՊ համակարգերը հետ մղում գրոհները։




























