ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի բնակելի թաղամասում աղետի է ենթարկվել թեթեւ շարժիչով ինքնաթիռը, մեկ մարդ զոհվել է, հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Daily Star-ին:

Հեռուստաալիքի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Սու Ֆոլսում: Քաղաքի արտակարգ իրավիճակների գծով մենեջեր Ռիգան Սմիթն ասել է, որ զոհը ինքնաթիռում է գտնվելիս եղել:

Վթարի արդյունքում վնասվել են չորս բնակելի տներ, որոնցից երկուսն ուժեղ ավերվել են:

Ոստիկանությունը դեռեւս որոնողական աշխատանքներ է իրականացնում: «Մենք դեռեւս ուսումնասիրում ենք, զոհեր կարող են ավելի շատ լինել», - ասել է Սմիթը:

Վթարի հետաքննության համար հրավիրվել են Տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի փորձագետները, հաղորդում է թերթը: