Պեկինի տրանսպորտային համալասարանի ուսանողական լաբորատորիայի շենքում պայթյունի հետեւանքով առնվազն 3 ուսանող մահացել է:  Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Սի-ջի-թի-էն հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ քաղաքի հակահրդեհային ծառայությունը հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել գիտական փորձի անցկացման ժամանակ:

Ավելի վաղ Sina պորտալը հաղորդել էր, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:34-ին, Խայդան քաղաքային շրջանում՝ համալսարանի տարածքում գտնվող  ուսանողական լաբորատորիայի  երկրորդ շենքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: