Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում Սուրբ ծնունդը նշելիս միանգամից 5 մարդ է գնդակահարվել:
Հանցագործները մեքենայով մոտեցել են Արբոլեդաս շրջանում գտնվող մասնավոր տանը եւ կրակոցներ արձակել բակում տոնը նշող մարդկանց վրա, հայտնում է Milenio պորտալը:
Զոհվել են 4 տղամարդ եւ 2 տարեկան տղա: Ոստիկանները նրանց դիերը գտել է տոնական սեղանի կողքին, որի վրա կային ուտեստներ ու ըմպելիքներ:
Գերերո նահանգը, որտեղ գտնվում է Ակապուլկոն, Մեքսիկայում հանցավորության տեսակետից առավել վտանգավոր վայրերից մեկն է, ինչը պայմանավորված է ԱՄՆ թմրանյութերի տարանցման վերահսկման համար խմբավորումների պատերազմով: Ակապուլկոն համարվում է Հարավային Ամերիկայից ԱՄՆ թմրանյութերի փոխանցման առանցքային կետերից մեկը, որի տարածքում գործում են մի քանի խոշոր թմրակարտելներ, ինչով էլ պայմանավորված է հանցավորության բարձր մակարդակը:




























