ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեխիայում ՀՀ դեսպան:

Համապատասխան հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Աշոտ Հովակիմյանին նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»:

Մեկ այլ հրամանագրով Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում եւ Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: