Գերմանիայից սպառազինությունների արտահանումը 2018թ․ կտրուկ կրճատվել է։ Դեկտեմբերի 13-ի դրությամբ ԳԴՀ-ն 4,62 մլրդ եվրոյի զենք եւ այլ զինվորական ապրանքներ է արտահանել։ Այս մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարարությունը։

2017թ․ նույն ժամանակաշրջանի ցուցանիշներով այդ թիվը 6,24 եվրո է կազմել։ Այսպիսով, սպառազինությունների արտահանումը արդեն երրորդ տարին անընդմեջ կրճատվում է։ Վերջին անգամ աճ գրանցվել է 2015թ․՝ հասնելով 7,86 մլրդ եվրո ռեկորդային ցուցանիշի՝ տեղեկացնում է DW-ն։

Գերմանական զենքի գնման առաջատարն Ալժիրն է, նրան հետեւում են ԱՄՆ-ը, Ավստրալիան եւ Սաուդյան Արաբիան։