Իտալիայի կառավարությունը կողմ է հանդես գալիս Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելուն եւ մտադիր է այդ հարցում պաշտոնական դիրք գրավել։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին, հաղորդում է Reuters–ը։
«Մենք չենք պաշտպանում զենքի վաճառքը, դրա համար այժմ խոսքն այն մասին է, որ մենք պաշտոնապես ձեւակերպենք այդ դիրքորոշումը եւ գործենք համապատասխան ձեւով», - հայտարարել է Կոնտին լրագրողներին։





























