ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դադարեցնել Հոնդուրասին, Գվատեմալային եւ Սալվադորին տրվող ֆինանսական օգնությունը

«Հոնդուրասը, Գվատեմալան եւ Սալվադորը ԱՄՆ-ի համար ոչինչ չեն անում եւ միայն փող են ստանում։ Ասում են Հոնդուրասում նոր «քարավան» (միգրանտների) է ձեւավորվում, եւ նրանք ոչինչ չեն անում։ Մենք դադարեցրել ենք ամբողջ օգնությունը, որ տրվում է այդ երեք երկրներին, որոնք երկար տարիներ ԱՄՆ-ին օգտագործում են իրենց շահերի համար»,- Twitter-ում գրել է Թրամփը։