ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի կենդանաբանական այգում կրակել են առյուծին, որը դուրս է եկել վանդակից եւ հոշոտել կենդանաբանական այգու աշխատակցուհուն, փոխանցում է Sky News-ը։

Նշվում է, որ առյուծը վանդակից ազատվել է կիրակի օրը, երբ աշխատակիցը կենդանաբանական այգի է եկել վանդակները մաքրելու։

Առյուծը հոշոտել է Ալեքսանդր Բլեքին, եւ կենդանուն ստիպված են եղել սպանել, որ ազատեն աշխատակցի մարմինը։

Նշվում է, որ մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչպես է առյուծը կարողացել դուրս գալ վանդակից։

Մահացած աշխատակիցը 22 տարեկան էր եւ վերջերս էր ավարտել Ինդիանա նահանգի համալսարանը։