ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Վաշինգթոն շրջանում մի քանի ավտոմեքենաների մասնակցությամբ խոշոր վթարի հետեւանքով երեք երեխա է զոհվել, երկու չափահաս էլ վիրավորվել են, փոխանցում է Associated Press-ը։   

Տեղի հրշեջային դեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Բրեդիին հայտնել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Օքսոն Հիլ բնակավայրի մոտ երեք ավտոմեքենաների բախման հետեւանքով։

Նրա խոսքով՝ ավտոմեքենաներում գտնվող երեք երեխաները կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել։  Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ երկու վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է բավարար։