Ֆիլիպիններում առեւտրի կենտրոնի մոտ պայթյուն է որոտացել, երկու մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի Mindanao Examiner պարբերականին։

Պարբերականի տվյալներով՝ ռումբը ամրացված է եղել մոտոցիկլետ տաքսուն, որը կայանված է եղել Մինդանաո կղզու Կոտաբատո քաղաքի South Seas Mall առեւտրի կենտրոնի կողքին։ Այստեղ մարդիկ հավաքվել էին սուրբծննդյան նվերներ գնելու նպատակով։ Քաղաքապետ Ֆրանսես Սինտիա Սայադին պայթյունը ահաբեկչություն է որակել։