Ամերիկյան Տեխաս նահանգում անհայտ անձը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, որի մեջ չորս երեխա եւ նրանց մայրն  են եղել, հայտնում է MIGnews-ը։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, երբ ընտանիքը խանութից էր վերադառնում։

Միջադեպի հետեւանքով 7-ամյա աղջիկը մահացել է, կնոջ ձեռքն է վիրավորվել, երեխաներից մեկը վիրավորվել է ապակու բեկորներից։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հարձակվողին գտնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։