ԲՀԿ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջադրեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Սերգեյ Բագրատյանը՝ ներկայացնելով Էնֆիաջյանի կնեսագրությունը, նշեց, որ Վահե Էնֆիաջյանը կարղ է անեկբա առաջ տանելու ընդդիմության խնդիրները: Նրա խոսքով, իրենք որպես ընդդիմություն ժողովրդի ձայնն են բարձրացնելու ԱԺ-ում՝ Էնֆիաջյանի դեմքով:

Իր հերթին Էնֆիաջյանը նախ շնորհակալություն հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, այդ պաշտոնում իրեն առաջադրելու առթիվ, ապա հավելեց. «Մեր խորհրդարանը պետք է դառնա առողջ բանավեճերի: Ժողովուրդը խորհրդարանական երկրում ուզում է տեսնել նոր ավանդույթներ, որտեղ խնդիրները կլուծվեն հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի ներքո: Ես լինելով ընդդիմության կողմից փոխխոսնակ, ընտրվելու դեպքում, լինելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում»,-ընդգծեց Էնֆիաջյանը: