Լոռու մարզի Բլագոդարնոյե-Վարդաղբյուր ավտոճանապարհին փետրվարի 27-ին Քարախաչի լեռնանցքում, ավտոմեքենան սահելով իջել է ճանապարհի հարակից ձորակը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական մեկ ջոկատ:

Տեղում պարզվել է, որ ձորակի մեջ է հայտնվել Volkswagen Passat մակնիշի 11 ՕՏ 310 համարանիշով ավտոմեքենան, վիրավորներ չկան:

Մեքենայի վարորդը Կ. Դավթյանն է:

Ժամը 23.45-ին փրկարարները «կարապիկի» միջոցով ավտոմեքենան ձորակից դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: