Նորիլսկից (Ռուսաստան) 80 կմ հեռավորության վրա գտնվող Պյասինո կղզում խորտակվել է ուղեւորատար ջերմանավ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Արեւմտասիբիրական տրասնպորտային դատախազությանը, ջերմանավն ընկել է փոթորկի մեջ, շրջվել է եւ խորտակվել: Նախնական տվյալներով՝ փրկվել է 5 ուղեւոր: Նավի վրա գտնված անձանց թվաքանակի մասին տվյալները ճշտվում են:
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, բայց անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով քննչական-օպերատիվ խումբը կարողացել է դեպքի վայր մեկնել միայն այսօր:




























