Հայաստանի պաշտպանության նախարարությունում այսօր՝ մարտի 1-ին կայացել է ազգային խորհրդանիշներով զինվորական համազգեստի եւ տարբերանշանների դիզայնի համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՊՆ ներկայացված 14 առաջարկություններից հանձնաժողովը առաջին փուլում ընտրել է տասը, որոնցից լավագույնները ընտրվելու են հաջորդ փուլերում: